Մայիսի 21-ին Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների հավաքականն անցկացրել է առաջին հանդիպումը Հունգարիայում մեկնարկած ընկերական մրցաշարի շրջանակներում:
Տանտերերի հետ հանդիպումն ավարտվել է 1:4 հաշվով հօգուտ Հունգարիայի հավաքականի:
Հայաստանի հավաքականում միակ գոլի հեղինակ է դարձել Հովհաննես Պողոսյանը, ով իրացրել է 11-մետրանոց հարվածը: Այսօր Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմրցի Շվեյցարիայի ընտրանու հետ:






