AM
11 Հունվար 2006 - 09:31 AMT

Ժակ Շիրակը համարում է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը կարելի է միանգամայն մոտալուտ համարել

«Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանի բարեկամն է: Եվ մենք համոզված ենք, որ ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարելի է միանգամայն մոտալուտ համարել», – հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը` ելույթ ունենալով ֆրանսիացի դիվանագետների առջեւ: Նա հավաստիացրել է, որ իր երկիրը ամեն ինչ կանի, որպեսզի 2006 թվականը Կովկասում խաղաղության տարի դառնա: «Աշխատելով մեր գործընկերների հետ կողք կողքի, մենք բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որպեսզի 2006 թվականը տարածաշրջանում խաղաղության տարի դառնա», – ընդգծել է Ժակ Շիրակը: