AM
22 Մայիս 2013 - 09:58 AMT

ՖԱ «Միկա»: Քըրք Քըրքորյանի հետ ակումբը վաճառելու բանակցություններ չեն ընթանում

Մամուլում շրջանառվող այն լուրերը, թե «Միկա» ֆուտբոլային ակումբի և մարզադաշտի հնարավոր գնորդ կարող է հանդիսանալ Քըրք Քըրքորյանը, չեն համապատասխանում իրականությանը, այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացրել են ակումբից:

«Մենք ներկայումս չենք բանակցում հնարավոր առքուվաճառքի շուրջ և որևէ կերպ չենք կարող հաստատել, թե նման գործարք առհասարակ սպասվում է»,- նշված է «Միկայի» հայտարարության մեջ: