AM
11 Հունվար 2006 - 11:17 AMT

Հունվարի 12-ին դիտարկում կանցկացվի Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում

Հունվարի 12-ին, ըստ ԵԱՀԿ գործող նախագահի մանդատի, Գերանբոյի շրջանի Բորսունլու գյուղի տարածքում, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում նախատեվում է դիտարկման անցկացում: Ադրբեջանական կողմից դիտարկումը կվարեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պիտեր Քին եւ Ժիրի Աբերլեն: Ղարաբաղյան կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Հարրի Էրոնենը, Ալեքսանդր Սամարսկին եւ Իմրե Պալատինուսը: