AM
22 Մայիս 2013 - 15:04 AMT

Հայաստանի Մ-17 տ. հավաքականը խոշոր հաշվով զիջել է Շվեյցարիային

Մայիսի 22-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը անցկացրել է երկրորդ հանդիպումը մրցաշարում, որը տեղի է ունենում Հունգարիայում:

Հայ ֆուտբոլիստների մրցակիցը Շվեյցարիայի հավաքականն է եղել, որը հաղթանակ է տոնել 6:1 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում միակ գոլի հեղինակը դարձել է Դավիթ Տերտերյանը: Առաջին խաղում ևս Հայաստանի ընտրանին զիջել էր Հունգարիային:

Մրցաշարի վերջին տուրում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմրցի Սլովենիայի ընտրանու հետ: