AM
23 Մայիս 2013 - 06:38 AMT

Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում 3-րդ անգամ դարձավ Ուկրաինայի գավաթակիր

Ուկրաինայի Գավաթի խաղարկության եզրափակիչը կայացել է Խարկովում, որտեղ մրցել են Դոնեցկի «Շախտյորը» և Օդեսայի «Չերնոմորեցը»: «Շախտյորը» հաղթանակ է տարել 3:0 հաշվով:

Հաշիվը բացել է Ֆերնանդինյոն, որին փոխանցում է կատարել Հենրիխ Մխիթարյանը, երկրորդ գոլի հեղինակ է դարձել Ալեքս Տեյշեյրան, իսկ վերջին գոլն իր օգտին է գրանցել Թայսոնը:

Սա «Շախտյորի» 9-րդ հաղթանակն էր Գավաթի եզրափակչում, ավելին, Դոնեցկի թիմը երրորդ տարին անընդմեջ կարողացավ նվաճել Գավաթը: Այդքան անգամ էլ գավաթակիր դարձավ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: