AM
23 Մայիս 2013 - 07:05 AMT

Ձյուդոիստ Արսեն Գալստյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Մասթերս մրցաշարին

Ռուսաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Դմիտրի Մորոզովը հայտնել է, որ Օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանը չի մասնակցի Մասթերս մրցաշարին:

«Գալստյանը չի մասնակցի մրցաշարին ծնկի վնասվածքի պատճառով: Մենք արդեն նրան հայտավորել էինք այդ մրցաշարին, բայց հետո որոշեցինք ռիսկի չդիմել: Սա այն դեպքը չէ, որ պայքարեինք վնասվածքի դեմ»,- ասել է Մորոզովը:

Մարզչի խոսքով, իրենց նպատակն է ցանկացած մրցաշարի ներկայանալ առանց վնասվածքների մարզիկներով: