Մայիսի 21-ին Հալեպ-Բեյրութ ճանապարհին առևանգել են Հալեպի հայ համայնքի անդամ, Հայ ընդհանուր բարեգործական միության տեղական մարմնի ղեկավար Հակոբ Միքայելյանին: Գրոհայինները կանգնեցրել են ավտոբուսը և ստիպել են դուրս գալ միայն հայազգի Հակոբ Միքայելյանին, մյուսները շարունակել են իրենց ճանապարհը: Հակոբ Միքայելյանը հայոց լեզվի ուսուցիչ է, նա գրում է պատմվածքներ ու վեպեր:
Ինչպես գրում է Ստամբուլի «Ակոս» թերթը, Հակոբ Միքայելյանը ողջ է, նրա հետ կապ է հաստատվել հեռախոսով: Ինչպես հայտնել են նրա հարազատները, Միքայելյանը կանգնել է զինդատարանի առջև և դատապարտվել է 3 ամսվա ազատազրկման Ասադին հավատարմության համար և Սիրիայի նախագահին աջակցության ցույցին մասնակցելու համար: Թերթը գրում է, որ 70-ամյա Հակոբ Միքայելյանը խնդիրներ ունի առողջական:






