Ուկրաինայում բնակվող ադրբեջանցի երիտասարդները բողոքի ցույց կանցկացնեն Կիեւում Հայաստանի դեսպանատան առջեւ այսպես կոչված «Խոջալուի ցեղսպանության» կապակցությամբ: Այդ նպատակով հունվարի 13-ին Կիեւում նախատեսվում է անցկացնել Ուկրաինայի ադրբեջանական երիտասարդության կազմակերպության հավաք: Քննարկումների հիմնական թեման կլինի բողոքի առաջիկա ցույցը, որի կազմակերպիչները ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներն են: Գործողությունը կկայանա «Խոջալուի ցեղասպանության» 14-րդ տարելիցի նախօրեին:






