Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում տեղի կունենա ստուգողական հանդիպում Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականի և Հայաստանի Բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Ալաշկերտի» միջև:
Հանդիպումը կսկսվի ժամը 16:00-ին, հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Աբրահամ Խաշմանյանի սաները մայիսի 20-26-ը ուսումնամարզական հավաք են անցկացնում, որի շրջանակներում ընկերական հանդիպումներ ևս ունենում են:






