AM
23 Մայիս 2013 - 14:48 AMT

Հայաստան-Մալթա խաղի տոմսերը կարժենան 3000-8000 դրամ

Մայիսի 25-ից կսկսեն վաճառվել Հայաստան-Մալթա հանդիպման տոմսերը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, հարավային և հյուսիսային տրիբունաների տոմսերը կարժենան 3000 դրամ, արևելյան տրիբունայինը` 5000, իսկ արևմտյանինը` 8000:

2014թ Աշխարհի Գավաթի ընտրական Հայաստան-Մալթա հանդիպումը կկայանա հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կսկսվի ժամը 20:00-ին:

Ընտրական B խմբում Հայաստանը նախավերջին հորիզոնականում է, իսկ Մալթան` վերջին: