Մայիսի 23-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականն անցկացրել է առաջին ստուգողական հանդիպումը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում շարունակվող մարզական հավաքի շրջանակներում: Հավաքականի մրցակիցը Հայաստանի Առաջին խմբի առաջնության հաղթող «Ալաշկերտ» էր, որն էլ նվազագույն հաշվով առավելության է հասել:






