Հունվարի 23-25-ը կկայանա Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի պաշտոնական այցը Ադրբեջան: Այցի ընթացքում կքննարկվի հարցերի լայն շրջանակ` երկկողմ հարաբերությունները, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, Հյուսիսային Կիպրոսի խնդիրը, էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերի իրականացման հարցեր: Ուշադրության կենտրոնում կլինեն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի եւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության նախագծերը: Թուրքիայի նախագահը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կքննարկի Տրանսկասպյան գազատարի շինարարության գաղափարը վերակենդանացնելու հարցը` դեպի Թուրքիա, այնուհետեւ Եվրոպա, թուրքմենական գազ փոխադրելու նպատակով:






