AM
13 Հունվար 2006 - 09:45 AMT

Լիբանանում արաբերենով գիրք է հրատարկվել Հայոց ցեղասպանության մասին

Լիբանանի Հայոց ցեղասպանության հիշատակման հանձնախումբը արաբերենով հրատարակել է Հարութ Սասունյանի «Հայոց ցեղասպանություն. Աշխարհը բարձրաձայնում է» գիրքը: Գրքի անգլերեն բնագիրը Լիբանանում լույս էր ընծայվել մայիսին` կրկին Հայոց ցեղասպանության հիշատակման հանձնախմբի ջանքերով, որտեղ ընդգրկված են Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած գրեթե բոլոր երկրների նախագահների, կառավարական պաշտոնյաների, ականավոր գործիչների, միջազգային կազմակերպությունների բազմաթիվ հայտարարություններ, ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերը, դրական արձագանքի է արժանացել երկրում: Դա էլ ստիպել է, որպեսզի հանձնախումբը ձեռնամուխ լինի գրքի արաբերեն տարբերակի հրատարակությանը` այն արաբ ընթերցող լայն հասարակայնությանը մատչելի դարձնելու համար, հաղորդում է «Երկիր» թերթը: