Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ձյուդոիստ Արսեն Գալստյանը հայտարարել է, որ շատ է ցանկանում մասնակցել Ուսանողական խաղերին և կանի ամեն ինչ, որ շուտ վերականգնվի:
Նա վնասվածքի պատճառով բաց է թողնելու Մասթերս մրցաշարը, որը մեկնարկելու է մայիսի 25-ին:
«Այդ վնասվածքը ես ստացել եմ Օլիմպիական խաղերից առաջ կայացած աշխարհի Գավաթում: Չելյաբինսկում անցկացված վերջին հավաքից առաջ այն ավելի խորացավ, այդ պատճառով էլ Մասթերսին ես չեմ մասնակցելու: Սակայն մեկ շաբաթ առաջ պլանավորել էի այնտեղ ելույթ ունենալ: Չեմ կարող ասել, թե վնասվածքը խանգարում է մարզվել, սակայն ավելի լավ է ռիսկի չդիմել» ,- Գալստյանի խոսքերը մեջբերում է allsportinfo.ru-ն. Գալստյանի խոսքով, եթե վերականգնվի, անպայման կմեկնի Կազան:






