Այս մրցաշրջանը «Կուբանի» համար հարուստ էր իրադարձություններով: Թիմը լքեց Դան Պետրեսկուն, որը գլխավորեց «Դինամոն», տեղի ունեցավ Յուրի Կրասնոժանի փոփոխությունը, ինչպես նաև գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանը հեռացավ:
Իսկ «Կուբանի» ֆուտբոլիստներին ցանկանում են ձեռք բերել բազմաթիվ ակումբներ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված է նաև «Անժին»: Մինչ այդ նշվում էր, որ նրան ցանկանում են ձեռք բերել «Դինամոն» և «Ռուբինը», հաղորդում է sport-express.ru-ն:
Վերջին ժամանակներս Օզբիլիսն ավելի հազվադեպ էր հանդես գալիս «Կուբանի» հիմնական կազմում, այդ պատճառով էլ ցանկություն էր հայտնել հեռանալ ակումբից:






