AM
24 Մայիս 2013 - 09:00 AMT

Վանդերսոն. Յուրա Մովսիսյանը հաճելի մարդ է ու «Կրասնոդարին» լավ է վերաբերվում

«Կրասնոդարի» հարձակվող Վանդերսոնն ասել է, որ իր նախկին թիմակից Յուրա Մովսիսյանը հաճելի մարդ է և «Կրասնոդարին» լավ է վերաբերվում:

«Կրասնոդարը» նրա առաջին ռուսական ակումբն է: Ես նրա հետ շփվել եմ ինչպես «Սպարտակի» հետ խաղից առաջ, այնպես էլ հետո»,- Վանդերսոնի խոսքը մեջբերում է sport-express.ru:

Վանդերսոնը, ինչպես և Մովսիսյանը, Ռուսաստանի առաջնության ռմբարկուների ցուցակում զբաղեցնում են առաջին տեղը: Երկուսն էլ խփել են 13-ական գնդակ:

Առաջնության վերջին տուրում «Սպարտակը» կհանդիպի «Ալանիայի» իսկ «Կրասնոդարը»` «Ոուբինի» հետ: