AM
24 Մայիս 2013 - 08:58 AMT

Անդրանիկ Մատիկոզյանը դարձել է Մետրոպոլիտեն շախմատի մրցաշարի հաղթող

Հայաստանի ներկայացուցիչ միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը Լոս Անջելեսում մասնակցել է 27-րդ Մետրոպոլիտեն մրցաշարին:

Նա 10 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և միանձնյա նվաճել առաջին մրցանակը: Միաժամանակ Մատիկոզյանը կես միավորով գերազանցել է գրոսմայստերի նորման:

Նա երկրորդ անգամ է հաղթահարում գրոսմայստերական բնագիծը, հաղորդում է armchess.am-ը: