«Մենք պետք է Կազմակերպչական կոմիտե ստեղծենք երկրում գործող կուսակցություններից` Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու համար: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի ազատական կուսակցության (ԱԱԿ) նախագահի պաշտոնակատար Ավեզ Թեմիրխան: Ա.Թեմիրխանը նշել է, որ այդ նախաձեռնությանը պետք է միանան նաեւ ոչ կառավարական կազմակերպությունները. «Մեր նպատակը պետք է լինի պայքարը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու համար»: Նա նաեւ հաղորդել է, որ եթե այդ կառույցը ձեւավորվի, նրանք առաջին հերթին բողոքի ցույցեր կկազմակերպեն Ադրբեջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ներկայացուցչությունների առջեւ: «Քանի որ Մինսկի խմբի գործունեւությունը ծառայում է Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անջատմանը, մենք պետք է միասին խոչընդոտենք դրան»,-ասել է նա, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:






