Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը Հունգարիայի ընկերական մրցաշարում կրել է երրորդ անընդմեջ պարտությունը:
Վերջին խաղում Հայաստանի ընտրանին պարտվել է Սլովենիային 2:3 հաշվով: Հայերից գոլի հեղինակ են դարձել Սամվել Խաչիկյանը և Կարեն Հակոբյանը:
Մինչ այդ Հայաստանի հավաքականը պարտվել էր Հունգարիայից և Շվեյցարիայից: Մրցաշարի հաղթողը կորոշվի այսօր` Հունգարիայի և Շվեյցարիայի հավաքականների հանդիպումից հետո:






