Մայիսի 23-24-ը Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հետ համատեղ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացրել է մարզական-մասսայական միջոցառում դատապարտյալ կանանց և անչափահաս տղաների մասնակցությամբ:
Նրանք մրցել են վոլեյբոլ, ֆուտբոլ, սեղանի թենիս, բազկամարտ,վազք 30 մ և հեռացատկ տեղից մրցաձևերում: Մրցանակակիրները պարգևատրվել են նվերներով և պատվոգրերով:
Միջոցառումը կնպաստի դատապարտյալների բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը, ֆիզիկական ակտիվության բարձրացմանը և առողջ ապրելակերպի ամրապնդմանը:
Միջոցառումն անցկացվել է 4-րդ անգամ: 2014 թ. միջոցառումը կանցկացվի նոր ծրագրով:






