AM
25 Մայիս 2013 - 07:32 AMT

Ունիվերսիադա-2013-ի կրակը բերվել է Սոչի

Պյատիգորսկից Օլիմպիադա-2014-ի մայրաքաղաք Սոչի է բերվել Ամառային ունիվերսիադայի կրակը, որը կանցնի հուլիսին Կազանում, հայտնում է «Ինտերֆաքսը»: Փոխանցավազքը կանցնի առողջարանային քաղաքի հիմնական փողոցներով: Այն կմեկնարկի 13:00-ին: Համաշխարհային ամառային ունիվերսիադան տեղի կունենա Կազանում հուլիսի 6-17-ը: