AM
25 Մայիս 2013 - 09:21 AMT

ANCA-ն կոչ է անում ԱՄՆ Պետդեպարտամենտին դատապարտել Սևան Նիշանյանի դատավճիռը

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) կոչ է անում ԱՄՆ Պետդեպարտամենտին դատապարտել թուրքականկառավարությանը հայ լրագրող և բլոգեր Սևան Նիշանյանի հանդեպ ճնշման համար, որը դատապարտվել է «սրբապղծության» համար, իսկ նախկինում դապարատվել է Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունների համար:

«ANCA-ն կոչ է անում ԱՄՆ-ին բացահայտորեն դեմ հանդես գալ այդ քաջ լրագրողi հետապնդման դեմ: Ցավոք, Պետքարտուղարությունը նաև անտեսեc ANCA-ի կոչերը Հրանտ Դինքի հանդեպ սպառնալիքների վերաբերյալ և բացահայտ խոսեց այդ մասին միայն նրա սպանությունից հետո»,-ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Սևան Նիշանյանը Թուրքիայի առաջատար լեզվաբաններից է և համագործակցում է Agos և Taraf թերթերի հետ: Բլոգի գրառման մեջ, որի պատճառով Նիշանյանը դատապարտվեց կալանքի, կոչ էր պարունակվում ատելության դեմ պայքարի ու առավել հանդուրժողականության: