Տորոնտոյում կնշեն Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Մայիսի 30-ին կբացվի նկարիչ Մերուժան Խաչատրյանի գործերի ցուցահանդեսը, ինչպես նաև «Անկախություն» լուսանկարչական ցուցահանդեսը կանցնի Մանուկյան գրադարանում: Մայիսի 31-ին կցուցադրվի «Տիգրան Մեծ» մոնոներկայացումը հայտնի դերասանուհի Մարի-Ռոզ Աբուսեֆյանի կատարմամբ: Կանցնի նաև հայրենասիրական երգերի փառատոն:
Կիրակի օրը կմատուցվի տոնական պատարագ ի փառս հայոց զենքի, իսկ հունիսի 2-ի երեկոյան Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիսավոր ընդունելություն կկազմակերպի, նվիրցած Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 85-ամյակին:






