«Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտարարել է, որ երջանիկ է «Կուբանում» և չի մտածում այլ ակումբ տեղափոխվելու մասին:
Ըստ որոշ ԶԼՄ-ների, Օզբիլիսը կհամալրի Մախաչկալայի «Անժիի» կազմը: «Ես չեմ մտածում այլ ակումբներում իմ ապագայի մասին»,-ասել է նա:
«Կուբանը» պատմութան մեջ առաջին անգամ Եվրոպայի լիգայի ուղեգիր է նվաճել` 1:0 հաղթելով «Անժիին»:
«Բոլորս երջանիկ ենք, մենք ակումբի նոր պատմությունն ենք գրում: Մենք արժանի էինք այս հաղթանակին, և շնորհակալ ենք երկրպագուներին աջակցության համար»,-ասել է ֆուտբոլիստը:






