AM
27 Մայիս 2013 - 09:22 AMT

Նալբանդյանը և Լավրովը քննարկել են Կովկասում անվտանգության պահպանմանը վերաբերող հարցեր

Այսօր, Բիշքեքում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել են ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայութունից:

Բարեկամական և կառուցողական մթնոլորտում ընթացած զրույցի ժամանակ նախարարները քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգում արդի խնդիրներ, նաև կովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանմանը վերաբերող հարցեր: