2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի տոմսերի վաճառքը կսկսվի օգոստոսի 20-ից: Այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի մարկետինգի գծով տնօրեն Թերրի Վեյլը: Տոմսերի քանակն ու դրանց արժեքը հայտնի կդառնան հուլիսի 10-ին: ԱԱ բացման հանդիպումը կկայանա հունիսի 12-ին Սան Պաուլոյում, իսկ եզրափակիչը` Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում հուլիսի 13-ին:
Այսօրվանից Բրազիլիայի 6 քաղաքների տոմսարկղերում ընթանալու է հունիսի 15-ին մեկնարկելիք Կոնֆեդերացիայի գավաթի տոմսերի վաճառքը: Վեյլը խոստովանել է, որ ՖԻՖԱ-ն արել է հնարավորինը, որպեսզի տոմսերը չվաճառվեն «սև շուկայում»:
Տոմսերի հետ երկրպագուներին տրվելու են նաև «Տոմսերի պաշտոնական գիդ» անվանումով ձեռնարկ: Այն պարունակում է կարևոր տեղեկատվություն, անգամ ինչպես երկրպագուն գտնի իր տեղը ստադիոնում:






