AM
29 Մայիս 2013 - 06:32 AMT

ՕԽ-2012-ին մասնակցելու համար միջազգային ֆեդերացիաները ՄՕԿ-ից կստանան 519,6 մլն դոլլար

Սանկտ-Պետերբուրգում շարունակվում է SportAccord միջազգային համաժողովը: Այսօր կայանում է Միջազգային Օլիմպիական կոմիտեի և ամառային Օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների ասոցիացիայի գործկոմի նիստը:

ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն նշել է այն գումարը, որը ստանալու են միջազգային ֆեդերացիաները` 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

«Ես ուրախ եմ հայտարարել, որ ֆեդերացիաները ստանալու են 519,6 մլն դոլլար: Այս գումարը 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի համեմատ աճել է 75 %-ով: Այն ժամանակ գումարը կազմել էր 296 մլն»,- հայտարարել է Ռոգեն: