AM
29 May 2013 - 10:43 AMT

Հայ գործարարները 6 մլն դրամ են փոխանցել կարկուտից տուժած գյուղացիներին

Հայաստանի տարբեր մարզերում տեղացած առատ կարկուտից տուժած տնտեսություններին օգնելու համար Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը հրավիրել էր նախագահության արտահերթ նիստ և որոշվել էր դիմել արդյունաբերողներին և գործարարներին՝ խնդրելով նրանց գումար փոխանցել ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին: Արդյունաբերողների և գործարարների միությունից հայտնում են, որ արդեն կատարվել են առաջին փոխանցումները՝

«ԱՊԱՎԵՆ» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը, «ՖԼԵՇ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը և «ԵՎՐՈԹԵՐՄ» ընկերության նախագահ Էդուարդ Ղազարյանը հիմնադրամին փոխանցել են 2-ական մլն դրամ:

Հիշեցնենք, որ հարցը քննարկվել է նաև կառավարությունում. որոշվել է 3 տարով սառեցնել վարկերը, ինչպես նաև որոշ համայնքներում փոխհատուցել վնասը: