AM
29 Մայիս 2013 - 12:11 AMT

Մալթայի դեմ խաղին կնախապատրաստվեն 22 հայ ֆուտբոլիստներ

Հունիսի 7-ին ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի կունենա 2014 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Մալթա հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն 22 ֆուտբոլիստների անունները, ովքեր կնախապատրաստվեն առաջիկա հանդիպմանը:

ՀՖՖ պաշտոնական կայքին մարզիչն ասել է, որ հունիսի 6-ին կայանալիք 2015թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան-Իսլանդիա հանդիպումից հետո երիտասարդական հավաքականի որոշ խաղացողներ հնարավոր է միանան ազգային հավաքականին:

Հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները. դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի, Գևորգ Կասպարով և Արթուր Հարությունյան, պաշտպաններ` Ռոբերտ Արզումանյան, Վալերի Ալեքսանյան, Կամո Հովհաննիսյան, Տարոն Ոսկանյան, Վարազդատ Հարոյան, Արտյոմ Խաչատուրով, Արթուր Ավագյան:

Կիսապաշտպաններից հրավիրվել են Կառլեն Մկրտչյանը, Դավիթ Մանոյանը, Արթուր Եդիգարյանը, Արաս Օզբիլիսը, Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզելին, Գևորգ Ղազարյանը, Նորայր Ասլանյանը և Արթուր Յուսպաշյանը,իսկ հարձակվողներից` Էդգար Մանուչարյանը, Յուրա Մովսիսյանը և Արթուր Սարկիսովը: