AM
29 Մայիս 2013 - 12:20 AMT

Հայաստանի հավաքականը Մալթայի խաղից առաջ միակ բաց մարզումը կանցկացնի հունիսի 3-ին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է թիմի հունիսի 3-ից մեկնարկող հավաքի ծրագիրը:

Հունիսի 3-ին ազգային հավաքականը կհանգրվանի Ֆուտբոլի ակադեմիայում: Ժամը 18:00-ին ֆուտբոլիստները կանցկացնեն առաջին և միակ բաց մարզումը:

Հաջորդ օրերին թիմը փակ մարզումներ կանցկացնի, իսկ հունիսի 5-ին մեկ փակ մարզում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

Հունիսի 7-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա 2014 թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Մալթա հանդիպումը: