Մայիսի 29-ին ձյուդոյի երիտասարդական և պատանիների հավաքականները մեկնել են Ռուսաստանի Բառնաուլ քաղաք, որտեղ մասնակցելու են միջազգային մրցաշարի: Այն ավարտվելու է հունիսի 3-ին:
Պատանիների հավաքական են հրավիրվել Գոռ Հակոբյանը (50 կգ), Վահե Ղազարյանը (55 կգ), Աշոտ Մնացականյանը (60 կգ), Նարեկ Շատվերյանը (66 կգ), Դավիթ Նալբանդյանը (73 կգ) և Գրիգոր Սահակյանը (81 կգ):
Երիտասարդական ընտրանու կազմում ելույթ կունենան Գրիգոր Մխիթարյանը (55 կգ), Գարիկ Հարությունյանը (60 կգ) և Դավիթ Ղազարյանը (66 կգ):






