«ՆԱՏՕ-ին գոհացնում է այն փաստը, որ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներն ունեն Դաշինքի հետ Անհատական Գործակցության Գործողությունների հաստատված Ծրագրեր (IPAP)»: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը` մեկնաբանելով ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական Գործակցության Գործողությունների Ծրագրի հաստատումը: Դաշինքի ներկայացուցիչը նշել է, որ հարավկովկասյան երկրների մասնակցությունը համագործակցության այս ձեւաչափին արտացոլում է 2004 թ. ՆԱՏՕ-ի Ստամբուլի գագաթնաժողովի որոշումները` Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ռազմավարական կարեւորություն ունեցող տարածաշրջաններին հատուկ ուշադրություն հատկացնելու անհրաժեշտության մասին:






