AM
30 Մայիս 2013 - 06:54 AMT

Յոզեֆ Բլատտերն առանձնացրել է ՖԻՖԱ-ի գործկոմում ընտրվելիք հավակնորդներից մեկին

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերն առանձնացրել է կազմակերպության գործադիր կոմիտեում ընտրվելիք հավակնորդներից մեկի անունը, նշելով, որ նա գեղեցիկ կին է:

«Նա շատ լավիկն է, և ես նրան հաջողություն եմ մաղթում»,- Հնդկական օվկիանոսի Մավրիկիա կղզում մեկնարկելիք ՖԻՖԱ-ի համաժողովից առաջ ասել է Բլատտերը:

Նա խոսել է Ավստրալիայի հավաքականի նախկին խաղացող, իսկ հիմա Ասիայի ֆուտբոլի Կոնֆեդերացիայի փոխնախագահ Մոե Դոդդի մասին:

ՖԻՖԱ-ի համաժողովի ժամանակ կազմակերպության 209 անդամներն առաջին անգամ ընտրելու են գործկոմի կին անդամ: Այդ պաշտոնին հավակնում են ևս 2 հոգի: