2014 թվականի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալների քաշը կլինի 460-531 գրամ, այս մասին հայտնել է «Սոչի-2014» կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշենկոն:
Մեդալների շնորհանդեսը կայացել է Սանկտ-Պետերբուրգում, որտեղ ընթանում է ՄՕԿ-ի և «ՍպորտԱկորդի» նիստը:
Մեդալները ներկայացրել է դահուկային սպորտի Օլիմպիական չեմպինուհի Սվետլանա Ժուրովան:
Սոչիի Օլիմպիադայում 15 մարզաձևերում կխաղարկվի մեդալների 98 հավաքածու:






