AM
30 Մայիս 2013 - 08:00 AMT

Հայաստան-Իսլանդիա խաղի մուտքն ազատ է

Հունիսի 6-ին ժամը19:00-ին «Հրազդան» մարզադաշտում կկայանա Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի հանդիպումը Իսլանդիայի հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ն, հանդիպման մուտքն ազատ է:

Սա Հայաստանի հավաքականի համար Եվրոպայի 2015 թվականի առաջնության ընտրական առաջին հանդիպումն է: Իսկ Իսլանդիան մեկ խաղ արդեն անց է կացրել և հաղթել Բելառուսի ընտրանուն:

10-րդ խմբում ընդգրկված են նաև Ֆրանսիայի և Ղազախստանի ընտրանիները: