AM
27 January 2003 - 14:50 AMT

ՀՈՒՆՎԱՐԻ 28-29 ԿԻԵՎՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱՊՀ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ

ԱՊՀ պետությունների ղեկավարների չորրորդ ոչ պաշտոնական գագաթնաժողովը կկայանա հունվարի 28-29 Կիեւում:Գագաթնաժողովի աշխատանքներին կմասնակցի նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ինչպես հաղորդում է ՐԻԱ «Նովոստի» գործակալությունը, սպասվում է, որ համաժողովի ընթացքում նախագահները կշարունակեն ԱՊՀ շրջանակներում համագործակցության հետագա, մասնավորապես տնտեսական, զարգացման մասին հարցերի քննարկումը: Նշենք, որ Համագործակցության երկրների ղեկավարաների ոչ պաշտոնական հանդիպումների ընթացքում միջպետական փաստաթղթեր չեն ստորագրվում: