Ֆուտբոլի ակադեմիայում կայացել են «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2013» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնությունում կիսաեզրափակչի հանդիպումները:
Առաջին կիսաեզրափակիչում հանդիպել են «Չարենցավանն» ու «Վեդին»: Չարենցավանցիները հաղթանակ են տոնել 8:1 հաշվով: Եզրափակչ երկրորդ ուղեգիրը նվաճել է «Մարտունին», որը առավելության է հասել «Երևանի» նկատմամբ:
Եզրափակիչ հանդիպումները կկայանան Ֆուտբոլի ակադեմիայում հունիսի 8-ին: 3-րդ տեղի համար կպայքարեն «Երևանը» և «Վեդին»: Գլխավոր մրցանակը կխաղարկեն «Չարենցավանը» և «Մարտունին»:






