Ռուսաստանի առաջնության այս մարցաշրջանում ամենաշատն այցելել են Կրասնոդարի «Կուբանի» խաղերին: Երկրպագուների ընդհանուր թիվը տրիբունաներում 15 տուրերում կազմել է շուրջ 314 հազար: Ամեն տնային խաղի միջինը այցելել է 20,9 հազար երկրպագու:
Երկրորդ տեղում է Գրոզնիի «Թերեքը», իսկ երրորդում` Մոսկվայի «Սպարտակը»:
«Կուբանի» կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, իսկ «Սպարտակի»` հարձակվող Յուրա Մովսիսյանը:






