Աթենքում տեղի է ունեցել միջազգային օլիմպիական ակադեմիայի 12–րդ նստաշրջանը: Աշխատանքներին մասնակցել է նաև Հայաստանի ազգային օլիմպիական ակադեմիայի պատվիրակությունը, որը ղեկավարում էր ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը:
71 երկրների 105 ներկայացուցիչներ քննարկել են օլիմպիական ժառանգության և կրթության հիմնահարցերի իրականացման ձևերն ու միջոցները` ազգային օլիմպիական ակադեմիաների աշխատանքներում:
Հայկական պատվիրակությունը նշել է, որ ՀԱՕԿ-ը առաջնահերթ խնդիր է դարձրել օլիմպիզմի գաղափարախոսության իրականացումը :






