AM
31 Մայիս 2013 - 10:01 AMT

Յուրի Վարդանյանը միջազգային կարգի սպորտի վարպետի վկայականներ է հանձնել 4 մարզիկների

Սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանի հրամանով «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչում էր շնորհվել հունա-հռոմեական ոճի ըմբիշ Վաչիկ Եղիազարյանին, ծանրորդ Անդրանիկ Կարապետյանին, աթլետ Գոռ Ներկարարյանին և Արմեն Կարապետյանին պաուերլիֆտինգ մարզաձևում:

Մայիսի 31-ին մարզիկներին է հանձնել միջազգային սպորտի վարպետի վկայականները և կրծքանշանները:

Նախարարը մաղթել է նոր սպորտային հաջողություններ, որոնք անհրաժեշտ են ոչ միայն մարզիկներին, այլ նրանց հաջողություններին սպասող և դրանցով ոգևորվող հազարավոր մարզասերներին: