AM
31 Մայիս 2013 - 10:48 AMT

Բիձինա Իվանիշվիլին պատրաստ է 16 մլն եվրո գրավ մուծել շախմատի 2018թ. Օլիմպիադան ընդունելու համար

Վրաստանի սպորտի փոխնախարար Զուրաբ Ազմայպարաշվիլին խոստովանել է, որ երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Կիրսան Իլյումժինովի օգնական Բերիկ Բելգաբաևին ասել է, որ պատրաստ է 16 մլն եվրո գրավ մուծել շախմատի 2018թ. Օլիմպիադան ընդունելու համար:

«Հունիսին Թբիլիսիում տեղի կունենա Գրան պրին, 2015-ին մենք կընդունենք Համաշխարհային պատանեկան օլիմպիադան, 2016-ին՝ Համաշխարհային ինտելեկտուալ խաղերը: Հանկարծ հանդիպման ժամանակ խոսք եղավ Համաշխարհային օլիմպիադայի մասին, և Իվանիշվիլին ասաց, որ պատրաստ է թեկուզ հենց այսօր վճարել 16 մլն եվրո»,-նախարարի խոսքն է մեջբերում chess-news.ru-ն: