AM
31 Մայիս 2013 - 11:59 AMT

Զավեն Անդրիասյանը և Հրայր Սիմոնյանը հաղթել են շախմատային ինտերնետային կայծակնային մրցումներում

«Սամոցվետի» թիմը, որի կազմում հանդես էին գալիս նաև հայ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Հրայր Սիմոնյանը հաջող է ելույթ ունեցել: Այն «Շախմատնայա պլանետա» կայքի կազմակերպած ինտերնետային կայծակնային մրցումների ընդհանուր արդյունքներով գրավել է առաջին տեղը:

Մրցաշարին մասնակցում էր 9 թիմ, հաղորդում է armchess.am-ը: