Հունիսի 2 -4 -ը Երևանում տեղի կունենա Արևելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության համաժողովը: Կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլոդովայի և Ալբանիայի պատվիրակները:
Ներկա կլինեն նաև համաշխարհային հակադոպինգային գործակալության պաշտոնյաներ, ինչպես նաև ՀՀԳ –ի եվրոպական մասնաճյուղի տնօրեն, շվեյցարացի Ֆրեդերիկ Դոնզեն: Համաժողովում նախատեսված է տեսագործնական պարապմունք , որը կվարի ՀԱՕԿ –ի հակադոպինգային բաժնի պետ, գիտությունների դոկտոր Արեգ Հովհաննիսյանը:
Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը տարածաշրջանում միակն է , որը լիովին համապատասխանում է ՀՀԳ -ի պահանջներին, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:






