AM
23 Հունվար 2006 - 08:41 AMT

Վ.Պուտին. Ռուսաստանում գնահատում են վստահության եւ բարիդրացիական ավանդույթները, որոնք ձեւավորվել են հայ ժողովրդի հետ

«Թույլ տվեք ողջունել այս դահլիճում հավաքվածներին մեծ իրադարձության` Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի տարվա բացման կապակցությամբ: Մենք, ըստ էության, շարունակում ենք ավանդույթը, որը հիմնադրվեց դեռեւս մեկ տարի առաջ, երբ մենք բացում էինք Ռուսաստանի տարին Հայաստանում: Ես կցանկանայի ի սրտե շնորհակալություն հայտնել բոլոր մեր հայ բարեկամներին եւ գործընկերներին, եւ հատկապես Հայաստանի նախագահին ակտիվ, շահագրգիռ մասնակցության եւ այն վերաբերմունքի համար, որը եղավ Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում անցկացված միջոցառումների հանդեպ»,-հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հանդես գալով Ռուսաստանում Հայաստանի տարվա հանդիսավոր բացման արարողության ժամանակ: Իր ելույթում ՌԴ ղեկավարը, մասնավորապես, նշեց.«Մենք բոլորս, իհարկե, ակնկալում ենք, որ Ռուսաստանում եւս Հայաստանի մշակույթի, պատմության եւ ժամանակակից ձեռքբերումների ողջ հարստության բացահայտումը նույնքան վառ եւ անմոռանալի կլինի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար: Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում իրենց հյուրընկալ դռները ռուս մտավորականների, մեր երկրի գործարար շրջանակների, հասարակական, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների առջեւ բացեցին Հայաստանի ամենատարբեր հարթակները: Եվ մենք միասին աշխատեցինք նախագծերի հեռանկարների վրա, որն ավելի է մերձեցնում մեր ժողովրդներին, ամրապնդում է ռազմավարական, ինչպես ասաց Ռոբերտ Սեդրակովիչը, եւ ես դա հաստատում եմ, իրոք ռազմավարական համագործակցությունը մեր երկու երկրների միջեւ: Համոզված եմ, որ այսօր մեկնարկող Հայաստանի տարին, մեր ընդհանուր նախագծերը տնտեսության, գիտության, մշակույթի եւ կրթության ոլորտում կստանան իրենց արժանի զարգացումը:

Ռուսաստանում բարձր են գնահատում հայ ժողովրդի հետ վստահության եւ բարիդրացիության ավանդույթները: Դրանց ամուր հիմքը մեր ընդհանուր պատմական եւ հոգեւոր արժեքներն են, փոխադարձ համակրանքը, որը փոխանցվում է սերնդեսերունդ: Մենք հիշում ենք մեր ընդհանուր տարեգրության հերոսական էջերի, ժամանակակից դրամատիկ փորձությունների եւ հաղթանակների մասին: Եվ իհարկե, լավ գիտենք Հայաստանի ականավոր որդիների եւ դուստրերի անունները, որոնք բնակվում են Ռուսաստանում եւ իրենց աշխատանքով եւ տաղանդով բազմապատկում են նրա մեծությունն ու հարստությունը:

Սիրելի բարեկամնե’ր, Ռուսաստանն ու Հայաստանը միասնական են բազմակողմանի ռազմավարական գործընկերությունը զարգացնելու իրենց ձգտման մեջ: Եվ ուրախալի է, որ տարեց տարի մեր հարաբերությունները դառնում են առավել դինամիկ, առավել բովանդակալից: Անցյալ տարվա արդյուքներով նոր բարձր մակարդակի վրա է դուրս եկել փոխադարձ ապրանքաշրջանառությունը: Անցյալ տարվա համեմատ այն ավելացել է 40 տոկոսվ: Մեր գործարար շրջանակները այսօր առավել ակտիվ հետաքրքիր լուծումներ են առաջարկում տնտեսական համագործակցության վերաբերյալ: Հատկապես այս ոլորտում դեռեւս կան չօտագործված ռեզերվները, աճի ռեզերվներ:

Ընդգծեմ նաեւ, որ մեր գործընկերությունը կարեւոր դեր է կատարում նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդելու գործում: Վերջին տարիներին մենք հետեւողականորեն ավելացնում ենք մեր համագործակցությունը այդ չափազանց կարեւոր ոլորտում: Ամրապնդում ենք մեր համագործակցությունը ինտեգրացիոն կազմակերպությունների շրջանակներում, որոնք կարեւոր նշանակություն ունեն տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովման գործում: Իր կողմից, Ռուսաստանը մտադիր է առաջիկայում եւս աջակցել փոխընդունելի քաղաքական-դիվանագիտական լուծումների որոնմանը, որոնք տանում են Անդրկովկասում ամուր խաղաղության եւ կայունության հաստատմանը:

Սիրելի բարեկամներ, ռուս-հայկական կապերի ամենակարեւոր բաղադրիչներից մեկը միշտ եղել եւ մնում են հումանիտար եւ մշակութային համագործակցությունը: Անմիջական մարդկային շփումները եւ հոգեպես, եւ մտածելակերպի առումով հարստացնում են մեր քաղաքացիներին: Դրանք նոր իմաստ եւ ստեղծագործ ոգի են տալիս, փոխադարձաբար զարգացնում են ժողովրդների մշակույթը, բարձրացնում են մեր քաղաքացիների եւ պետությունների արժանապատվությունը: Եվ, կարծում եմ, ավելորդ է ասել, որ այդ շարժումը «մի սրտից դեպի մյուսը» առավել մեծ պահանջարկ ունի այսօր, երբ մենք ապրում ենք տարբեր պետություններում:

Մենք բացառիկ կարեւորություն ենք տալիս ռուս-հայկական հասարակական երկխոսությանը: Գործընկերային կապերի աճը քաղաքացիական հասարակության, ոչ կառավարական երիտասարդական կազմակերպությունների միջեւ ծառայում է մեր երկրների առավել բաց լինելուն, ամրապնդում է նրանց ժողովրդավարական հիմքերը: Եվ, իհարկե, ինչպես եւ Ռուսաստանում, Հայաստանում եւս ուղղակիորեն շահագրգռված են փոխադարձ տեղեկատվության փոխանակման ընդլայնման, գիտության, կրթության, սպորտի եւ մշակույթի ոլորտներում համատեղ նախագծերի ակտիվացման հարցում: Դրա համար լայն փոխգործակցություն է բացում ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության վերաբերայլ համաձայնագիրը: Այդ իրապես ռազմավարական փաստաթուղթն արդեն այսօր գործուն գործիք է դառնում հումանիտար քաղաքականության երկկողմ համագործակցության ոլորտում արդյունավետությունն բարձրացնելու համար: Նպաստում է ժամանակակից բազայի վրա կրթական, գիտական, մշակութային եւ հումանիտար բնույթի այլ ծառայությունների շուկայի ընդլայնմանը, որը շահավետ է երկու կողմերի համար:

Թանկագին բարեկամնե’ր, հայկական ասացվածքն ասում է. «Որտեղ համերաշխություն կա, այնտեղ հարստություն էլ կլինի»: Մենք արդեն բազմիցս անգամ համոզվել ենք, որ փոխադարձ վստահությունը լրջորեն խթանում է, հարստացնում է մեր շփումները: Թույլ է տալիս մեզ դնել եւ հասնել իրոք մասշտաբային նպատակների տնտեսության, սոցիալական եւ քաղաքական ոլորտներում: Հնարավորություն է տալիս արդյուննավետ փոխգործակցության համար միջազգային ասպարեզում: Համոզված եմ, որ Ռուսաստանում Հայաստանի տարին հարուստ կլինի վառ իրադարձություններով, հիշարժան կլինի հետաքրքիր հանդիպումներով եւ հաջողված նախագծերով: Եվ եզրափակելով կցանկանայի մաղթել ձեզ հաջողություն: Հաջողություն մեզ բոլորիս: Մեր երկու եղբայրական ժողովրդներին` բարեկեցություն եւ բարգավճում, իսկ երկու պետությունների ռազմավարական գործակցությանը` նոր ձեռքբերումներ եւ նոր բարձունքներ»: