AM
3 Հունիս 2013 - 06:27 AMT

Երկու հայ բռնցքամարտիկներ ԵԱ հաղթանակներով են մեկնարկել

Մինսկում անցկացվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Իր առաջին մենամարտում հաղթանակ է տարել հայ բռնցքամարտիկ Արման Հովնիկյանը (75 կգ): Նա 3:0 հաշվով ուժեղ է եղել ադրբեջանցի Էլնուր Սուլեյմանովից:

Իսկ Արա Պուլուզյանը 64 կգ քաշային կարգում նույն հաշվով առավելության է հասել Ռուստամ Աձինաևի նկատմամբ (Բելառուս):

Եվրոպայի առաջնությունում հանդես են գալու նաև Հովհաննես Դանիելյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Հովհաննես Բոչկովը (60 կգ) և Արման Սիմոնյանը (+91 կգ):