AM
3 Հունիս 2013 - 06:30 AMT

«Մեծ Եվրոպա» մրցաշարի առաջատարը Հրանտ Մելքումյանն է

Բուլղարիայի Ալբենա քաղաքում ընթանում է շախմատային «Մեծ Եվրոպա» մրցաշարը, որտեղ հանդես են գալիս նաև հայ գրոսմայստերները:

Հրանտ Մելքումյանը առավելության է հասել Վադիմ Սկոմորոխինի նկատմամբ, իսկ Տիգրան Պետրոսյանն ուժեղ է գտնվել Միխայիլ Սանկովից: Միակ պարտությունը կրել է Ավետիք Գրիգորյանը, որը զիջել է Տիբերուի- Մարիան Գեորգեսկուին:

Մելքումյանը երկու միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Պետրոսյանն ունի 1,5 միավոր, իսկ Գրիգորյանը` 1: