Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Երեւան: ԼՂՀ նախագահը Երեւանում կհանդիպի ԵԱՀԿ Գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դը Գուխտին, որը Հայաստանի մայրաքաղաք կժամանի հունվարի 24-ին, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:






