Հայաստանում անցկացվել է նետաձգության Եվրոպայի Գրան Պրիի 2-րդ փուլը, որին մասնակցել են 11 երկրների մարզիկներ: Հայ նետաձիգներից եզրափակիչ են կարողացել անցնել 15-ը, սակայն նրանց չի հաջողվել նվաճել մեդալներ:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է, որ ընդհանուր առմամաբ իր սաների ելույթը գնահատում է բավարար:
«Մեր մարզիկները կարող էին ավելի լավ մասնակցել: Վասիլ Շահնազարյանին հաջողվեց լրացվել միջազգայի սպորտի վարպետի նորմա, մեդալի համար էլ նա կարող էր պայքարել, սակայն չստացվեց: Թիմային պայքարում էլ մենք մոտ էինք հաջողությանը, բայց փորձի պակասն իր խոսքն ասաց»,- նշեց մարզիչը:
Նրա խոսքով, երիտասարդ նետաձիգների համար շատ կարևոր է, որ Հայաստանում կազմակերպվել է նման մեծ միջազգային մրցաշար, քանի որ նրանք հնարավորություն են ստացել փորձել իրենց ուժերը. «Հավաքականի կազմում միջազգային մրցաշարերի են մեկնում հիմնականում 3-4 մարզիկներ, հետևաբար մեր մյուս մարզիկների համար այս մրցաշարը շատ կարևոր էր, նրանք մինչև 250 միավորով լավացրել են իրենց ցուցանիշները»:






