AM
3 Հունիս 2013 - 10:44 AMT

Անթալիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու են 3 հայ նետաձիգներ

Հունիսի 9-16-ը Անթալիայում կայանալու է նետաձգության աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլը: Բորիս Վասիլյանի գլխավորությամբ մրաշարին մասնակցելու են 3 հայ նետաձիգներ:

Գավաթի խաղարկությունում հանդես են գալու Արշակ Պետրոսյանը, Ռոզա Գրիգորյանը և Վունե Վասիլյանը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Վասիլյանն ասել է, որ հավաքականը մրցավայր է մեկնելու հունիսի 4-ին:

Վերջերս հայ նետաձիգները մասնակցել են Հայաստանում անցկացված Եվրոպայի Գրան Պրիի 2-րդ փուլին, և երեքն էլ անցել են եզրափակիչ, սակայն մեդալ նվաճել չի հաջողվել: